ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԺԿ ցուցակը պատրաստ է
Ազգային Ժողովրդավարական կուսակցությունը իր 77 հոգանոց համամասնական ցուցակի մեկ երրորդը տրամադրել է կանանց: Մարտի 1-ին այդ մասին հայտարարել են ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը եւ վարչության անդամ Դուստրիկ Մխիթարյանը:
ԱԺԿ ցուցակի առաջին հնգյակում կա երկու կին: 2-րդ համարը Հրանուշ Խառատյանն է, որ կուսակցական չէ եւ ղեկավարում է վարչապետին առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերի խորհուրդը, իսկ 5-րդը հենց Դուստրիկ Մխիթարյանն է: Ցուցակը գլխավորում է Շավարշ Քոչարյանը: Իսկ նրա մեծամասնական առաջադրման հարցը դեռ քննարկման փուլում է:
Source Url:
