ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընդդիմությունը չի միավորվի
Ընդդիմությունը միասնական չի գնա ընտրության, եւ պետք է նայել առաջ, հայտարարել է ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, ում կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը որոշել է գնալ միայնակ: «Եթե այս պահին կուսակցությունները համարեցին, որ պետք է ավելի շուտ միայնակ մասնակցել, սրանում նույնպես կա ռացիոնալ մի բան», ասում է Արամ Սարգսյանը: Նա կարծում է, որ ընդդիմության չմիավորվելու խնդիրը ամբիցիաները չեն, ինչպես թվում է հանրությանը: «Կարծում եմ, չուզեցին նույնի կրկնությունը լինի, ինչ որ եղավ 2003 թվականին», ասում է Արամ Գասպարյանը:
Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ թե ինքը, թե կուսակցության որեւէ անդամ չի մասնակցի Ազգային Ժողովի մեծամասնական ընտրությանը: Արամ Սարգսյանը դա համարում է ավելորդ, քանի որ մեծամասնականի դեպքում նա տեսնում է պայքար փողի դեմ, ինչն անհեռանկար է: Փոխարենը, արդեն պարզ է կուսակցության ցուցակի թվակազմը` 50 մարդ: Ցուցակի առնվազն 30 տոկոսը կանայք են լինելու, ասում է Արամ Սարգսյանը:
