ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ժողովրդագրական հայեցակարգի նախագիծ
Փետրվարի 28-ին տեղի ունեցել Հայաստանի ժողովրդագրական հայեցակարգի նախագծի շնորհանդեսը: Հայաստանի ախատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում առաջին անգամ է մշակվում նման հայեցակարգ, մոտ օրերս ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը եւ հաստատվելու դեպքում կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից:
Նախարարի կարծիքով, իրատեսական մոտեցում չէ կարծելը, թե ժողովրդագրական վիճակի բարելավմումը ինքնակարգավորմամբ կլինի: Երկրի սոցիալ-ժողովրդագրական ոլորտում ծանր մարտահրավերներ կան, որոնց պետք է արձագանքել, ահազանգել է նախարարը, նշելով որոշ մարտահրավերներ. ազգի ծերացումը, միգրացիայի բացասական հաշվեկշիռը, ուրբանիզացիայի բարձր մակարդակը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի պակասը, կենսաթոշակային համակարգի ֆինանսական ճգնաժամը, աշխատանքային շուկայում հաշվեկշռի խախտվածությունը:
Աղվան Վարդանյանի խոսքով, ժողովրդագրական խնդիրը լրջագույն խնդիր է ոչ միայն Հայաստանի համար, այլ զարգացող քրիստոնեաշատ երկրների: Սա խնդիր է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեւոր, մշակութային գործոնները: Իսկ միասնական հայեցակարգը կօգնի վարել պետական միասնական քաղաքականություն:
