ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Թույլ չենք տա խլեն մեր եւ մեր երեխաների ապագան»
Փետրվարի 14-ին ընդդիմադիր մի շարք կուսակցությունների երիտասարդական թեւերը ընունեցին հետեւյալ հայտարարությունը. «Մենք` ներքոստորագրյալ երիտասարդական եւ ուսանողական կառույցներս, հայտարարում ենք, որ չենք հանդուրժի գալիք ընտրություններում այն կեղծիքները, որ արդեն իսկ նախապատրաստում են գործող իշխանությունները: Մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի մեզանից խլեն մեր եւ մեր երեխաների ապագան, թույլ չենք տա, որ երկիրն ու պետականությունը շարունակեն քանդել քրեականացված տարրերն ու չինովնիկները: Պատրաստակամ ենք գնալ մինչեւ վերջ եւ օր առաջ ձերբազատվել երկիրը «բոստան» դարձրած ապազգային տարրերից»:
Հայտարարությունն առայժմ ստորագրել են Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, ԱԻՄ, ՀՀՇ, Նոր ժամանակներ, ԱԺԴ, ՀԱՄ, «Հանրապետություն» կուսակցությունների երիտասարդական թեեւերն ու «Հայ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպությունը:
