500 հազար դոլար օմբուդսմենի գրասենյակին

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակին է հատկացրել 500 հազար դոլար, տեղեկացրել է ՄԱԿ Հայաստանի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: «Այդ փողի մեծ մասը տրամադրել է Շվեդիայի զարգացման գործակալությունը», նշել է Վիդալը:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ասել է, որ փողը կծախսվի իր գրասենյակի իրականացնելիք տարբեր միջոցառումների, այդ թվում նաեւ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացմանն ուղղված հեռուստահաղորդումների եթերաժամանակի դիմաց վճարելու համար: