ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի ընտրությունները նշանակվել են մայիսի 12-ին
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2007թվականի մայիսի 12-ին նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորից:
75 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգովª կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից, 56 պատգամավորª մեծամասնականովª յուրաքանչուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:
