Gallup. Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը 73-րդն է 101 երկրների ցուցակում

Gallup հեղինակավոր ամերիկյան կազմակերպության՝ 101 երկրներում անցկացված
հարցումների արդյունքներով, Հայաստանը կոռուպցիայի մակարդակով 73-րդ տեղում է:

Վրաստանը ցուցակում 33-րդն է, Թուրքիան՝ 64-րդը, իսկ Ռուսաստանը հայտնվել է 95-րդ
տեղում: Միացյալ Նահանգները 19-րդ տեղում է: Ադրբեջանում հարցում չի անցկացվել:

Ավելի քան 100 երկրների 1000-ական բնակիչների երկու հարց է տրվել՝ «Արդյո՞ք
կաշառառությունը լայնորեն տարածված է ձեր երկրի կառավարությունում» եւ «Արդյո՞ք
կաշառառությունը լայնորեն տարածված է ձեր երկրի գործարար շրջանակներում»:

Gallup-ի հարցման արդյունքները վկայում են, որ կոռուպցիայի տեսակետից իրենց երկրի
մասին ամենալավ կարծիքին են ֆինները, որոնց պետությունը գլխավորում է ցուցակը, իսկ
ամենավատ կարծիքին են լիտվացիները՝ նրանց հայրենիքը 101-րդն է:

Gallup Launches Worldwide Corruption Index

101 countries ranked according to perceptions of corruption in business,
government