Ջանի Բուքիքիո. «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները հարգեն օրենքները»

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոն պնդում է, որ
մինչեւ տարեվերջ Հայաստանի խորհրդարանը պետք է ընդունի ընտրական օրենսգրքի
փոփոխությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Բուքիքիոն նաեւ շեշտեց, որ «անհրաժեշտ է,
որպեսզի հաշվի առնվեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»:

Միաժամանակ, Ջանի Բուքիքիոն ասաց, որ «առաջին հերթին անհրաժեշտ է, եւ ես պնդում եմ,
որ Հայաստանի իշխանությունները եւ ընտրական մարմինների պաշտոնյաները հարգեն
օրենքները»:

Անգամ լավագույն օրենքի դեպքում, ընդգծեց նա, «եթե չկա օրենքը կատարելու եւ
հարգելու՝ իշխանությունների կամքը, եվրոպական եւ միջազգային չափանիշներին
համապատասխանող ընտրություններ չեն լինի»:

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը Երեւանում մասնակցում է «Սահմանադրական
դատարանների դերը ժողովրդավարական ընտրությունների ապահովման գործում» խորագրով
սեմինարին:

Կարինե Քալանթարյան