Հասարակական դիտորդների հանդիպում

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների եւ ՀՀ Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբերի աշխատանքային հանդիպում, որը կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։

Մասնակիցների թվում էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության իրագործման խնդիրները Հայաստանում, գործող եւ ստեղծվելիք խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմները։ Հանդիպման արդյունքում մշակվեց հասարակական դիտորդների խմբերի ավելի արդյունավետ գործունեությանը նպաստող առաջարկների ցանկ եւ համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հանդիպումներ եւ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։