ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողների պաշտպանության կոմիտեն անհանգստացած է Արման Բաբաջանյանի ձերբակալությամբ
«Մենք շատ անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ
քրեական գործը կարող է կապված լինել նրա լրագրողական գործունեության հետ», - ըստ
տարածած հաղորդագրության, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր
տնօրեն Ջոել Սիմոնը:
Հունիսի 26-ին Երեւանում ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր
Արման Բաբաջանյանը, որը կասկածվում է զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:
Մինչդեռ Լոնդոնում գտնվող Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի աշխատակից Սեդա
Մուրադյանը փաստում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ
թերթը իր հոդվածներից մեկում հարցականի տակ է առել գլխավոր դատախազի անկախությունը:
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Բաբաջանյանին մինչեւ
դատավարությունը եւ հրապարակել նրա վերաբերյալ նյութերը»,- հայտարարել է Ջոել
Սիմոնը:
«Իշխանությունները Բաբաջանյանի հետ վարվում են իբրեւ վտանգավոր հանցագործի»,- ասել
է Սեդա Մուրադյանը:
