Լինոս քառյակի համերգը Բերդ քաղաքում

“...Դուք մի նոր շու~նչ բերեցիք մեր քաղաքը: Երբ ամեն տեղ`տանը, դրսում, մեքենաներից հնչում է միայն “ռաբիս” երաժշտություն, դասական համերգը աննախադեպ իրադարցություն է մեզ համար”:

Այս խոսքերով արտահայտեց իր զգացումները Բերդի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Գիժլարյանը, իսկ դասական արվեստը ապրիլի 2-ին ներկայացել էր բերդցիներին “Լինոս ” քառյակի տեսքով: 4 քնքուշ օրիորդ և իրենց ղեկավար` հանրահայտ թավջութակահար Արամ Թալալյանը Բերդի Մշակույթի տան դահլիչում հնչեցրին Շուբերթ, Բրամս, Կոմիտաս...

Իսկ համերգը մեկն էր մշակութային միջոցառումների շարքում, որը շուրջ 1 տարի է անց է կացվում Քաղաքացիական Հասարակության Ցանց Ծրագրի շրջանակներում: Ծրագիրը գործում է Հայաստանի 2 մարզերի` Տավուշի և Գեղարքունիկի 4 համայնքներում, որոնցից մեկն էլ Բերդն է:

Վերջում կուզենայինք ավելացնել հանդիսատասներից մեկի` Օ.Սարգսյանի հենց համերգի ժամանակ գրած աքրոստիկոսից մի հատված.

…Աշխարհ է մի մեծ, նվագ չէ` մի պեծ

Կրակ է հանդարտ և հոգի փարատ…