«Խոսքի ազատությունը»` ոստիկանատան նկուղներում

Ամեն տարի ապրիլի 2-ին խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպում, ինչով աջակցություն են ցույց տալիս Ա1+-ին: Եվ ամեն անգամ, բնականաբար, ակցիայի մասնակիցների ձեռքում լինում են խոսքի ազատության կոչով պաստառներ: Անցած տարվա քայլերթի ժամանակ, որը պարբերաբար խոչընդոտում էր Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, ձերբակալվեցին պաստառներն ու ձայնային ուժեղացուցիչները: Արդեն մեկ տարի դրանք «Ա1+»-ին չեն վերադարձվում: Ոստիկանները փորձում են խոսքի ազատությունը ճնշել իրենց մեթոդներով՝ մութ նկուղներում փակելով խոսքի ազատության բովանդակությամբ պաստառները: