Սահմանադրական դատարանը քննարկում է օմբուդսմենի դիմումը

Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր քննարկվում է մարդու իրավունքների
պաշտպանի դիքումը՝ մի շարք օրենսդրական դրույթների եւ կառավարության որոշումների
օրինականությունը քննելու խնդրանքով: Հանրապետության նախագահին ներկայացնում է
Ռոբերտ Քոչարյանի օգնական Գեւորգ Մեհրաբյանը, կառավարությունը՝ արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանը:

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստին ներկա են Երեւանի կենտրոնից վտարված
քաղաքացիներ:

«Շատ մարտական եմ տրամադրված: Իմ դիրքորոշումը միանշանակ է, ես դրա համար բավական
ծանրակշիռ փաստարկներ ունեմ», - նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Արմեն Հարությունյանը նշեց, որ ինչպես եւ «Արդարություն» դաշինքի պատգամավորների
հայցում, իր դիմումը եւս ներառում է խնդրի շուրջ Հայաստանի կառավարության՝ 1998
թվականից ընդունված որոշումները: Ըստ նրա, դիմումի մեջ շեշտը ավելի շատ դրվել է
օրենքների վրա, քանի որ կառավարության որոշումներից որեւէ մեկը՝ հակասահմանադրական
ճանաչվելը կարող է գործընթացի հետ այնքան էլ կապ չունենալ, իսկ եթե օրենք է
հակասահմանադրական ճանաչվում, դրա հիման վրա ընդունված բոլոր ենթաօրենսդրական
ակտերը եւ որոշումները դառնում են օրենքից դուրս:

Ռուզան Խաչատրյան