ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը ադրբեջանական զինվորականության կողմից վերածվել է ռազմական հրաձգարանի
2005 թ. դեկտեմբերին Հին Ջուղայի նախկինում 10 հազարի հասնող խաչքարերի մնացորդները` շուրջ 3500 խաչքարերը ամբողջությամբ ոչնչացնելուց եւ դրանց ջարդած բեկորները հայկական հին գերեզմանատնից հեռացնելուց հետո, ականատեսների տվյալներով, այս տարվա մարտի սկզբներին այդ տարածքները ադրբեջանական զինվորականության կողմից վերածվել են ռազմական հրաձգարանի:
Հաղորդելով այս մասին` ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տարածել է նաեւ լուսանկարներ, որոնցից երեւում է, որ այլեւս գոյություն չունի Հին Ջուղայի գերեզմանատունը` արժանանալով Պոմբլոզի Ժամի, Սբ. Ամենափրկիչ վանքի եւ Կարմիր եկեղեցու ճակատագրին:
Source Url:
