ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այդպես էլ չընտրվեց օմբուդսմեն
Այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցան Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններ: Երկու թեկնածուներից ոչ մեկը` Արմեն Հարությունյան եւ Ռուբեն Թորոյան, չհավաքեց անհրաժեշտ քվեներ: Արմեն Հարությունյանը հավաքեց 69 կողմ, 25 դեմ, իսկ Ռուբեն Թորոսյանը` 25 կողմ, 69 դեմ ձայներ: Օմբուդսմենի հաջորդ ընտրությունը տեղի կունենա մի քանի օրից: ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը <Ա1+>-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ իրենք վերստին առաջադրեն Արմեն Հարությունյանի թեկնածությունը:
Source Url:
