ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օսկանյանի բացատրագիրը «Հազարամյակի Մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարին
Հունվարի 18-ին ԱՄՆ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր
գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ է գրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով
ակնարկել է, որ նախագահի անցյալ տարվա ցուցմունքներն ու արտգործնախարարի՝
տարեսկզբյան բացատրագիրն իրեն չեն բավարարում, եւ ինքը «Սահմանադրական հանրաքվեի»
խախտումների վերաբերյալ ավելի գործուն զղջում է ակնկալում:
Իսկ Ջոն Դանիլովիչը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նամակով մեր իշխանությանը
զգուշացրել էր, որ ՀՄԿ տնօրենների խորհուրդի որոշումը՝ Հայաստանի հետ
համագործակցության ծրագիրը հաստատելու վերաբերյալ, ձգձգվում է հանրաքվեի ժամանակ
տեղի ունեցած խախտումների շուրջ մտահոգությունների պատճառով: Ստորեւ ներկայացնում
ենք ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի նամակը, որով նա ՀՄԿ ղեկավարին պատասխանել է Ռ.
Քոչարյանի փոխարեն եւ որում երկու անգամ գործուն զղջման մասին ընդգծել է:
«Հարգելի դեսպան Դանիլովիչ,
Երախտապարտ ենք եւ հաճելի էր, որ մենք ստացանք ձեր նամակը նախագահին, որում դուք
տեղեկացրիք մեզ, որ Հայաստանի համար Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը հաստատվել
է:
Մենք անկասկած պարտավորվել ենք աջակցել արդյունավետ կառավարման մակարդակի
բարձրացմանը, անհատական ներդրումներին եւ տնտեսական ազատություններին:
Իհարկե, հաստատում ենք թերացումները, որոնք դուք մեջբերել եք սահմանադրական
հանրաքվեի վերաբերյալ տեղեկանքում եւ ընդանրապես «Արդար կառավարում» բաժնում:
Մենք իրապես զղջում ենք, որ «Սահմանադրական փոփոխությունների» հանրաքվեի
արդյունքում փոխանակ մեր ժողովուրդը ակնհայտորեն շահեր, հակառակը՝ այն ստվեր է գցել
ընտրական գործընթացի վրա: Զավեշտն այն է, որ այս կառավարությունը, ԱՄՆ եւ ԵԽ մեծ
աջակցությամբ, կարեւորել է սահմանադրական փոփոխությունները, ինչը հնարավորություն
կտար իշխանական թեւերում վերահսկողություն եւ հավասարակշռություն ապահովել, եւ դրա
կարիքը մեր հասարակությունն ունի:
Մենք արեցինք դա՝ հուսով, որ այս փոփոխությունները, որով բարձրանում է ԱԺ-ի դերը,
կուսակցությունների ուժը եւ դատական համակարգի անկախությունը, կհանգեցնեն նրան, որ
մարդիկ զգան իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածությունը: Մենք չէինք
ուզում եւ շատ ենք զղջում, որ «Հանրաքվեն», դրա փոխարեն, ինքն է դարձել կասկածների
եւ խախտումների առիթ: Այդ խախտումները, որոնց մասին խոսում են դիտորդները եւ
մամուլը, հաստատված չեն պաշտոնական բողոքներով: Մեր ընտրական գործըթացի համար
պատասխանատու է ոչ թե կառավարությունը, այլ տեղական եւ կենտրոնական ընտրական
հանձնաժողովները: Սա գործընթաց է, որը կազմվել է համապատասխան եվրոպական
հանձնաժողովների փորձագետների առաջարկությունները հաշվի առնելով: Այսպիով,
ընդդիմությունն էլ իր դերակատարումն ունեցավ ընտրությունների չկայանալու հարցում:
Իրենց անդամներին հետ կանչելով ընտրական հանձնաժողովներից՝ ընդդիմությունը խախտեց
հանձնաժողվներում հավասարակշռության պահպանման եւ վերահսկելու հնարավորությունը:
Ընդդիմությունը այդ գործընթացից հեռացրեց բազմաթիվ մարդկանց, որոնք լիազորված էին
կեղծիքները կանխելու համար: Բոյկոտելով հանրաքվեն, ընդդիմությունը տապալեց ընտրական
մոնիտորինգը, որն օրենսդրության համաձայն պետք է իրականացնեին քաղաքական ուժերը:
Ես այս մասին խոսում եմ ոչ թե արդարանալու, այլեւ՝ իրավիճակը բացատրելու համար:
Հանրապետության գլխավոր դատախազն անձամբ դիմել է բոլոր անհատներին եւ
կազմակերպություններին՝ իրենց բողոքները ներկայացնելու համար: Արդյունքում` 3 բողոք
է ստացվել եւ արձանագրվել է լրագրողի դեմ բռնություն կիրառելու 1 դեպք: Մենք այս
դեպքերը կշարունակենք բաց քննարկել հասարակության առջեւ: Մենք հուսով ենք, որ
հանրաքվեի այս խախտումները չեն կրկնվի հաջորդ ընտրություններում: Ի վերջո երկրի
նախագահը վարչապետի եւ կառավարության անդամների հետ հանդիպել է՝ համոզվելու, որ
նրանք միջոցներ են ձեռնարկում ընտրախախտումները բացահայտելու ուղղությամբ: Նախագահը
հաստատեց, որ Հազարամյակների մարտահրավերների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը
ընդամենը գործընթացի սկիզբն է, որի ընթացքում մենք պետք է ժողովրդավարության եւ
ազատականացման շարունակական գործընթաց իրականացնենք: Նախագահը ներկայացրեց
գործընթացի հայեցակարգը, նա ներկայացրեց, թե այդ պայմանագիրը որքան կարեւոր է
Հայաստանի կայուն զարգացման համար: Մենք խոսեցինք նաեւ ԱՄՆ-ի հստակ նպատակների
մասին: Այն է՝ օգտագործել այս ֆոնդերը տնտեսական զարգացման համար միայն այն
դեպքում, եթե հասարակությունը եւ ղեկավարները կհասկանան իրենց քաղաքական
պատասխանատվությունը՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելու եւ զարգացնելու
հարցում:
Կառավարության հետ նախագահի՝ նման բարձր մակարդակի հանդիպման կազմակերպման նպատակը
հասարակությանը պայմանագրի մասին իրազեկելն էր: Այս պայմանգիրը կարող է նաեւ
կասեցվել, եւ շատ անհրաժեշտ է, որպեսզի մենք գիտակցենք մեր պատասխանատվությունն ու
հասարակության դերը ինքնակառավարման գործում: 2007-2008թթ. ընտրություններն ավելի
լավ կազմակերպելու համար մենք հրավիրում ենք ամերիակացիների եւ եվրոպացիների,
նախապատրաստական աշխատանքներ, ուսուցումներ կազմակերպելու եւ ընտրություններին
վերաբերող USAD-ի ծրագրերն իրականացնելու համար: Թեեւ ընտրությունները դեմոկրատիայի
միակ չափանիշը չեն, սակայն ակնհայտ է, որ ընտրությունները այն միջոցն են, որով
գնահատվում է հասարակության պատրաստակամությունն ու այս գործընթացին մոտենալու
լրջությունը:
Մենք կներդնենք մեր կազմակերպչական, օրենսդիր եւ կրթական միջոցները՝ համոզելու
համար, որ ընտրություններն արդար են: Եվ իհարկե, ինչպես նախորդ ընտրություններում,
կհրավիրվեն ԵԱՀԿ-ի դիտորդներ՝ ամբողջ երկրի տարածքում ընտրությունների
օրինականությունը ուսումնասիրելու համար: Դրական արդյունքների հասնելու նպատակով
մենք կհամագործակցենք ԱՄՆ կառավարության, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ: Մենք կհամագործակցենք
քաղաքացիական հասարակության հետ, նրանց մեր ընտրական գործընթացին մասնակից դառնալու
համար: Մենք կգործադրենք բոլոր ուժերը դեսպանի հետ համագործակցելու համար՝ ԱՄՆ
կառավարությանը տեղեկացնելով մեր կատարած քայլերի մասին: Մեր կառավարության եւ
օրենսդիրների քաղաքականությունը, փաստորեն, համահունչ է Հազարամյակի
մարտահրավերների հայեցակարգի հիմնական դրույթներին: Անկասկած՝ մենք շատ անելիքներ
ունենք այս ուղղությամբ:
Դա իմ հաճելի պարտականությունն է՝ պատասխանել Ձեզ նախագահի անունից: Ինչպես ես
տարբեր առիթներով հրապարակայնորեն ասել եմ ՝ սա լավ հնարավորություն էր, որ մենք
չենք կարող թույլ տալ մեզ անտեսել: Ես ցանկանում եմ հայտնել իմ կառավարության
երախտագիտությունը եւ պատասխանատվության գիտակցությունը՝ կապված համաձայնագրի հետ:
Ես պատրաստ եմ աշխատել Ձեր եւ Ձեր կազմակերպության հետ եւ ցուցադրել լավ կառավարման
առավելությունները, ունենալ հնարավորություն ներդնելու արդյունավետ կառավարում,
պաշտպանելու տնտեսական ազատությունները»:
