ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախագահի խոսնակը համաձայն չէ Human Rights Watch-ի քննադատությանը
ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հինգշաբթի օրը Human Rights Watch
միջազգային իրավապաշտպան կազմակերպություն 2006 թվականի զեկույցի առնչությամբ «Ազատություն»
ռադիոկայանին ասաց. - «Զեկույցում տեղ են գտել դրույթներ, որոնք ուղղակի
տարակուսանք են առաջացնում, որովհետեւ աղերսներ չունեն իրականության հետ»:
Այս տարվա զեկույցում Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ «արհամարհվում
են մարդու իրավունքները»:
Սողոմոնյանը, միչնդեռ, «ցավ հայտնեց», թե զեկույցում «բազմաթիվ ոչ օբյեկտիվ կետեր
կան»: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները ավելի մանրամասն անդրադառնան
զեկույցի դրույթներին:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին
այս կապակցությամբ ասաց. - «Շատ երկրներ կան, որտեղ մարդու իրավունքները բավականին
շատ են խախտվում, բայց հիմնականում այդ երկրների իշխանությունները շարժվում են
մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը հաստատելու ճանապարհով, ինչի ընթացքում,
իհարկե, խախտումներ լինում են»:
Այս տեսակետից, ըստ Իշխանյանի, զեկույցի տվյալ նախադասությունը կարելի է հասկանալ
հետեւյալ կերպ. - «Այդպիսի միտում Հայաստանի իշխանությունների կողմից [մարդու
իրավունքները հարգելու] չի նկատվում»:
«Զեկույցում տեղ գտած Հայաստանում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը
համապատասխանում են իրականությանը», - ասաց Իշխանյանը: - «Զեկույցը անաչառ է եւ
օբյեկտիվ»:
Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, թեեւ
վերապահումներով, բայց նույնպես կարծում է, որ Human RIghts Watch-ի՝ մեր երկրին
տված գնահատականը իսկապես «կոշտ գնահատական է»:
«Ուղղակի ինքը՝ բնութագիրը, մեզ պետք է շատ բան ասի», - ավելացրեց Ալավերդյանը:
Կարինե Քալանթարյան
