ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով» լուսանկարների ցուցահանդես
Դեկտեմբերի 27 Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանում (Երեւան, Աբովյան 13) բացվեց «Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով»
լուսանկարների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների հեղինակները՝ Ճամբարակ, Վահան, Բերդ և
Վերին Կարմիր Աղբյուր համայնքների դպրոցականներն են:
«Քաղաքացիական Հասարակության Ցանց» ծրագրի շրջանակներում այդ համայնքներում
լուսանկարիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ անց են կացվել լուսանկարչական
վարպետության 4-օրյա դասընթացներ: Դասընթացների նպատակն էր բարձրացնել երեխաների
հետաքրքրությունը դեպի հարազատ վայրերը, սովորեցնել իրենց բացահայտել և տեսնել
գեղեցիկը իրենց շուրջը: Պարապմունքների ժամանակ երեխաները հաղորդակցվեցին ֆոտոյի

գրավիչ աշխարհին, ծանոթացան լուսանկարման հիմունքներին, ձեռք բերեցին տարրական
լոսանկարչական հմտություններ: Մասնակիցների առաջին իսկ փորձերը գերազանցեցին
կազմակերպիչների սպասումները՝ չնայած ուսուցման կարճ ժամկետին և ֆոտոխցիկների ցածր
որակին, երեխաները զարմացրին աշխարհընկալման յուրօրինակությամբ:
Արհեստավարժ ժյուրին բարձր գնահատեց երեխաների գործերը, որոնցից չորսը արժանացան
մրցանակների:

Ժյուրիի կազմում էին՝
Ալբերտ Բաբելյանը
Արփինե Գրիգորյանը
Ռուբեն Մանգասարյանը
Գենոֆիա Մարտիրոսյանը
Միքայել Վիրաբյանը
Վահան Քոչարը
Ցուցահանդեսը կաշխատի մինչեւ հունվարի 10–ը։
Հետագայում ցուցահանդեսը կներկայացվի նաև Տավուշի և Գեղարքունիկի մարզերում:
«Քաղաքացիական Հասարակության Ցանց» ծրագիրը իրականացնում է
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարական կազմակերպությունը`

«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն», «Համագործակցություն հանուն
ժողովրդավարության» Կենտրոն
և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտե»
ՀԿ-ների հետ համատեղ:
Ծրագիրը ուղղված է քաղաքացիական մասնակցության ակտիվացմանը և քաղաքացիական
հասարակության զարգացմանը:
Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)
ֆինանսական աջակցությամբ։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Վաղարշյան 24, բն. 86, 375012 Երեւան, Հայաստան
Հեռախոս +37410 27 20 14
Էլ. փոստ՝ csi@csi.am
Ինտերնետային էջ՝ www.csi.am , www.hra.am


