ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԿ-ներն համախմբման կոչ են անում ընդդեմ կեղծիքների
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր տարածել են հետեւյալ
հայտարարությունը.
«Նոյեմբերի 27-ի հանրաքվեի ողջ նախապատրաստական գործընթացը եւ մասնավորապես`
քվեարկության ընթացքը եւ արդյունքների ամփոփումը մի անգամ եւս եւ անորոշ ժամանակով
հետաձգեցին մեր երկրում հասարակական համաձայնության ձեւավորումը: Քվեարկությանը
հաջորդած տարատեսակ, իրար հակասող, զուտ քաղաքական տրամաբանություն ունեցող
մեկնաբանությունները եւս անպատասխան թողեցին Հայաստանյան հասարակության բազմաթիվ
հարցականները: Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ, կարեւորելով
ժողովրդավարական ընտրական համակարգի կայացումը, արժեւորելով մարդու իրավունքների ու
ազատությունների իրական պաշտպանությունը, ինչպես նաեւ իրավական պետության հաստատման
անհրաժեշտությունը,
- կոչ են անում բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, մտավորականներին`
միավորվել կատարած խախտումները բացահայտելու, ինչպես նաեւ օրինախախտներին օրենքով
սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պահանջի շուրջ
- պահանջում են Հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովից` «Տեղեկատվության ազատության
մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել հանրաքվեի օրը բլոլոր
ընտրատեղամասերում քվեաեւկության մասնակիցների վերաբերյալ տեղեկություն (մատյանների
պատճեններ)
- համոզված են, որ քաղաքական եւ հասարակական ուժերը անմասն չեն մնա հանրաքվեի
արդյունքների եւ հետեւանքների իրենց կողմից նախաձեռնվելիք քննարկումներին:
«Համագործակցություն հանուն ժողովրադավարության» կենտրոն
«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն»
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Հայաստանի կոմիտե
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ
«Միջնաբերդ»
«Երիտասարդ պահպանողական»
«Երիտասարդությունն` հանուն ժողովրադավարության»
«Գիտական հետազոտությունների եւ հանրային առաջընթացի կենտրոն»
