ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Օմբուդսմանը դիմել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Սոզար Սոբարիին՝ Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Նամակում մասնավորապես ասված է.
«Վերջին օրերի հայկական մամուլի հրապարակումներն անդրադառնում են Ջավախքում տեղի ունեցած միջադեպին, որի պատճառն է դարձել հայ մաքսավորների աշխատանքից ազատումը և նրանց փոխարեն ազգությամբ վրացի մաքսավորների նշանակումը: Այս նշանակումը հայ բնակչության կողմից գնահատվել է որպես ազգային խտրականության դրսևորում, ինչն էլ դարձել է զանգվածային հուզումների պատճառ, որոնք վերաճել են ընդհարումների` բողոքողների և ոստիկանության ներկայացուցիչների միջև:
Դիմելով Ձեզ, հուսով եմ, որ ակտիվորեն կմիջամտեք ծագած խնդրի կարգավորմանը: Համոզված եմ, որ Ձեր մասնակցությամբ կնպաստեք այս ոչ պարզ իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնելուն»:
