Սկսվում է մոնիտորինգ

Երեւանի մամուլի ակումբը նոյեմբերի 1-ից մինչեւ 25-ը իրականացնելու է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցներում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի քարոզչության ուսումնասիրություն, որը հնարավորություն կտա պարզելու սահմանադրական բարեփոխումների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը եւ նպաստելու դրան, ինչպես նաեւ՝ վեր հանելու քարոզչության միջոցների եւ ձեւերի արդյունավետությունը:

Երեւանի մամուլի ակումբն ակնկալում է այս աշխատանքներում ԶԼՄ-ների աջակցությունը եւ բաց է համագործակցության ու առաջարկությունների համար: