ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էլ ինչ ընտրություն առանց ընտրախախտումների
Ի տարբերություն եվրոպական դիտորդների "Ընտրական համակարգեր" հ/կ-ն այսօր ներկայացրել է բազմաթիվ այն ընտրախախտումների տեսակները, որոնք դիտորդության ժամանակ արձանագրել է Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում կայացած ընտրությունների ժամանակ:
Ընտրությունների օրը դիտորդները այցելել են Արաբկիր համայնքի 49 ընտրատեղամասերից 12-ը և Կենտրոն համայնքի 54 ընտրատեղամասերից 7-ը: Հասարակական կազմակերպության դիտորդները Արաբկիր համայնքի երեք ընտրատարածքներում օրինակ հանդիպել են խմբակային քվեարկության դեպքեր, վստահված անձի ներկայացրած բողոքի ընդունման մերժում, քարոզչության փորձ տեղամասային կենտրոնի ներսում: Թվարկված խախտումներին Արաբկիր համայնքի ընտրատարածքներում խախտել են "Ընտրական օրենսգրքի" եւս 5 կետ: Կենտրոն համայնքում դիտորդները հանդիպել են նույնատիպ խախտումներ եւ իրենց նախնական հաշվետվության մեջ նշել են 6 տիպի ընտրախախտումներ:
"Ընտրական համակարգեր" հ/կ-ի դիտորդական խումբն իր վերջնական եզրակացությունը պատրաստվում է հրապարակել ՀՀ ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո` 1 ամսվա ընթացքում:
