ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մոտ արդարություն որոնողների թիվն ավելացել է 13%-ով: Այս թիվն ի հայտ է գալիս այս եւ անցյալ տարվա ամսական տվյալները համադրելուց: Օմբուդսմենն արդեն պատրաստել է իր առաջին զեկույցը, որն անդրադառնում է անցած 10 ամիսների գործունեությանը: Մարդու իրավունքների խախտումների թիվը հատկապես մեծ է Երեւանում, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Քաղաքացիները սովորաբար բողոքում են ոստիկանությունից, տեղական ինքնակառավարման մարմիններից, սոցապ նախարարությունից, դատարաններից:
Լարիսա Ալավերդյանը նախապես նշեց, որ զեկույցը չի կարող լինել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի ամբողջական անդրադարձը եւ չի ներկայացնում խախտումների բոլոր հնարավոր դրսեւորումները: Այդպես օրինակ, այն դեպքում, երբ բոլոր միջազգային կառույցների զեկույցներում՝ խոսքի ազատության տեսանկյունից տեղ է գտնում □Ա1+□ հեռուստաընկերության եթերազրկման եւ հետագա անարդարությունների խնդիրը, ՀՀ Օմբուդսմենի զեկույցի այդ հատվածում բառ անգամ չկա փակված հեռուստաընկերության մասին: Թե ինչու է այդպես, Լարիսա Ալավերդյանը բացատրում է, որ խոսքի ազատության առումով առավել կարեւորում է Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի ձեւավորման կարգը:
10 ամսվա գործունեության ընթացքում Լարիսա Ալավերդյանը հայտնաբերել է մի շարք հետաքրքիր փատեր: Օրինակ, Հայաստանի հաշմանդամների թիվն աստիճանաբար նվազում է: Դա այն դեպքում, երբ Հայաստանում եղել է երկրաշարժ եւ պատերազմ: Օմբուդսմենը պարզել է, որ այդ հաշմանդամության կարգ տալու չափանիշների խստացման հետեւանով է: Այսինքն՝ թվի նվազեցումը պարզապես մեխանիկորեն է:
Օմբուդսմենը բացասական երեւույթ է համարում նաեւ այն փաստը, որ կենսաթոշակների չնչին բարձրացումից հետո ընտանիքները զրկվել են □Փարոս□ համակարգում ընդգրկվելուց եւ համապատասխան դրամական օգնություն ստանալուց: □Ընտանիքներին հասցվել է ահավոր հարված, եւ այդ հարվածն ավելի սարսափելի է, երբ դրան չեն սպասում□,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Ի դեպ, ՀՀ օմբուդսմենին դիմողմերի եթե ոչ 98%-ը, ապա 90%-ից ավելին սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն են: Հայաստանում զգալի թիվ են կազմում նաեւ սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը: Ներկայումս Օբդուդսմենի գրասենյակում ուսումնասիրում են մի հայց, որում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը մեղադրվում է սեփականության իրավունքի ոտնահարման մեջ:
