ԵԽ Վենետիկի հանձնաժողովի § ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այցելությունը Հայաստան՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջընթացը քննարկելու նպատակով

Ստրասբուրգ, 10 մարտի 2005թ. - Մարտի 11-ից 12-ը
Վենետիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լրակազմ նիստի օրակարգում այլոց շարքում ընդգրկված են Բոսնիա § Հերցեգովինայում սահմանադրական
իրավիճակին § Բարձր ներկայացուցչի իրավազորություններին, Վրաստանում դատական
բարեփոխումներին § Հարավային Օսեթիայի կարգավիճակին, Իտալիայում լրատվամիջոցների
ազատությանը առնչվող խնդիրները:



Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ընդգրկում փաստաթղթի առարկան է Դեյթոնյան հաշտագրի
արդյունքում Բոսնիա § Հերցեգովինայում իրականացվող ներկա սահմանադրական փոփոխությունների
արդյունավետությունը § ողջամտությունը: Այս կարծիքը կուրվագծի այն կար§որագույն փոփոխությունները,
որոնք անհրաժեշտ են, եթե երկիրը ցանկանում է հետագա առաջընթաց արձանագրել, ինչպես
նա§ կքննարկի` արդյոք Բարձր ներկայացուցչի որոշումների ներկա պրակտիկան
համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Բոսնիա § Հերցեգովինայի առնչությամբ մեկ
այլ կարծիք վերաբերում է նախկին ոստիկանների աշխատանքից ազատման համատեքստում
Միավորված Ազգերի Կազմակերպության պատասխանատվությանը:



Վրաստանի Արդարադատության փոխնախարար պրն. Կոնստանտին Վարդզելաշվիլին Հանձնաժողովին
կտեղեկացնի Հարավային Օսեթիայի կարգավիճակի զարգացումների շուրջ, որոնք տեղի են
ունեցել Հանձնաժողովի` վերջերս Վրաստան կատարած այցից հետո: Բացի այդ, Հանձնաժողովը
կարծիք կընդունի Վրաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների
շրջանակներում սահմանադրական փոփոխությունների ամենավերջին նախագծի վերաբերյալ:



Իտալիայի շահերի բախման օրենքները § հեռարձակման համակարգը կարգավորող
սկզբունքները, ինչպես նա§ Սերբիայի կրոնական կազմակերպությունների մասին օրենքի
նախագիծը նույնպես ընդգրկված են Վենետիկի հանձնաժողովի 65-րդ լրակազմ նիստի
օրակարգում: Հանձնաժողովը նա§ իր կարծիքը կարտահայտի Հայաստանի հանրահավաքների
մասին օրենքի § ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ:



Նիստից հետո կարճ ժամանակահատվածում բոլոր ընդունված կարծիքները մատչելի կլինեն
Վենետիկի հանձնաժողովի ինտերնետային կայքում.
www.venice.coe.int
:



Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Տատյանա Միշելովային
,

Արտաքին կապերի պատասխանատու, Վենետիկի հանձնաժողով.

Ստրասբուրգում (մինչ§ 2005թ. մարտի 10-ը, 12:00)` + 33 388 41 38 68/+33 67672 0402

Վենետիկում (2005թ. մարտի 11-ից 12-ը) +39 340 15 77 931