Կարող է արդյոք կալանքի ձեւով պատիժ կրող անձը տեսակցություններ ունենալ

Ոչ, նման դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար առանձնահատկությունների: Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության: Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչեւ չորս ժամ տեւողությամբ կարճատեւ տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ: . Անձնական բացառիկ հանգամանքների դեպքում (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչեւ չորս ժամ տեւողությամբ կարճատեւ տեսակցություն: