ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրերս ձերբակալված «Հայ արիների» միաբանության առաջնորդը հացադուլ է հայտարարել
Օրերս ձերբակալված «Հայ արիների» միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հացադուլ է հայտարարել:
Ինչպես ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդեցին Արմեն Ավետիսյանի իրավունքների պաշտպանության կոմիտեում, հացադուլի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ կուսակցության առաջնորդին տեղավորել են քրեական հանցագործների հետ մի—նույն բանտախցում, որոնք իրեն բռնության են ենթարկում: Աղբյուրի համաձայն, ներկայումս Արմեն Ավետիսյանի փաստաբանը — օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցը գտնվում են մեկուսարանում`հանգամանքները պարզելու նպատակով:
Source Url:
