ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառումներ
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս կապակցությամբ դեկտեմբերի 1-ին ժամը 11-ին Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա ասուլիս ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ' «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» թեմայով, որը կազմակերպել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը:
Ժամը 16.00-ին տեղի կունենա քայլերթ, որը սկսվելու է Տերյան փողոցից և ավարտվելու է ժամը 17:30 Հովհաննես Թումանյանի արձանի մերձակայքում:(քարտեզ)
Օրվա կապակցությամբ այլ միջոցառումներ ևս տեղի կունենան'բաց դասեր ՁԻԱՀ-ի մասին, որի ժամանակ հատկապես կարևորվում է երիտասարդների ընդգրկվածությունը այս պայքարում, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 58,1%-ը 25-39 տարիքային խմբում է:
Տեղի կունենա նաև համերգ, որը կրելու է «Երիտասարդությունն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագիրը' ''The Beautified Project'' ռոք խմբի և DJ Vakcina-ի մասնակցությամբ: Համերգը կսկսվի ժամը 20:00-ին ''One'' ակումբում: Համերգի ընթացքում կհնչեն կոչեր և կբաժանվեն տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին: