ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կարգապահական մեկուսարաններում եւ կարգապահական գումարտակում կատարված ուսումնասիրության արդյունքների ներկայացում
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում կատարված ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը, որին կհաջորդի քննարկում։
Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 20-ին, ժամը 11:00-14:00, Էրեբունի պլազայի Էրեբունի սրահում (9-րդ հարկ)։
Հասցե' 26/1 Վ. Սարգսյան փողոց:
Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ։