«Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքներ» դասընթաց լրագրողների համար

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հրավիրում է լրագրողներին՝ մասնակցելու «Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքներ» դասընթացին։

Եռօրյա ուսուցման ընթացքում մասնակիցները կծանոթանան մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման քաղաքացիական, իրավաբանական և լրագրողական առանձնահատկություններին։

Դասընթացից հետո լրագրողները կպատրաստեն հոդվածներ «Մարդու իրավունքները Հայաստանում» www.hra.am վեբ կայքի համար։ Հոդվածների պատրաստման ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան խորհրդակցելու փորձառու իրավաբանի և խմբագրի հետ։ Հոդվածների համար նախատեսված է հոնորար։ Դասընթացը անվճար է, ամբողջական մասնակցությունը պարտադիր է։
 
Դասընթացը տեղի կունենա
մայիսի 26-ին, 27-ին և 31-ին, ժամը 11:00- 16:00։    

Հոդվածները պետք է պատրաստվեն մինչև հունիսի 20-ը։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել համառոտ կենսագրությունը և երկու հոդված training@csi.am հասցեով մինչև մայիսի 21, ժ.14:00։

Միայն ընտրված թեկնածուները կտեղեկացվեն մասնակցության մասին։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 57 43 17՝ Մայա Բարխուդարյանին կամ Թամարա Հովնանյանին։