ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ժամը 12։00-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Հայաստանի անդամ կազմակերպությունը' Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (CSI) և Թուրքիայի անդամ կազմակերպությունները՝ Insan Haklari Derneg (IHD) և Human Rights Foundation of Turkey (HRFT), հանդիպում են ունեցել FIDH-ի 37-րդ համագումարի շրջանակներում։ Կազմակերպությունները կհրապարակեն իրենց համատեղ հայտարարությունը մամլո ասուլիսի ժամանակ։