ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Գործողություններ ուղղված քաղաքային տրանսպորտի բացասական ազդեցության նվազեցմանը»
Ս.թ. մարտի 18-ին ժամը 15:00 Երևանի բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնում (հասցե՝ Չարենցի, 46) «Սպառողների ասոցիացիա» -ն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է «Գործողություններ ուղղված քաղաքային տրանսպորտի բացասական ազդեցության նվազեցմանը» ծրագրի առաջնահերթ քայլերի քննարկում:
Քննարկման նպատակն է' հասարակական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով նվազեցնել տրանսպորտային արտանետումների քանակը: