ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ու ԼՂՀ Օմբուդսմանների համատեղ մամուլի ասուլիս
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը ս.թ-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ին հրավիրում են համատեղ մամուլի ասուլիս, նվիրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Օմբուդսմանի հաստատության Եվրոպական Օմբուդսմանների Ինստիտուտին անդամագրվելու և միջազգային նոր կարգավիճակ ստանուլու հանգամանքին:
Ասուլիսը կկայանա հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում / Պուշկինի 56ա, 2- րդ հարկ/: