ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հաջորդ դատական նիստը՝ հունվարի 13–ին

Փաստաբան Արթուր Գրիգորյանը և «Հրապարակ» օրաթերթը հին նոր տարին կդիմավորեն դատարանում: Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով նիստը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորից հետաձգվեց, քանի որ «Հրապարակ» թերթի նոր փաստաբանին ժամանակ է անհրաժեշտ գործի նյութերին ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում դեռևս օգոստոսին տեղադրված հոդվածի տակ ընթերցողների թողած մեկնաբանություններից: Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ է պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։
Դատական գործի ընթացքում թերթը հրապարակել է տարբեր քաղաքացիների բողոքների մասին հոդվածներ, որտեղ ոչ մեկնաբանությունների տեսքով արդեն նշված են բողոքողների անուն ազգանունները: Գրիգորյանը 5 դատական գործ է սկսել նաև այդ քաղաքացիների դեմ:
Հաջորդ դատական նիստը կկայանա արդեն 2012թ-ի հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am