ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատական նիստի ձգձգումներն անօրինական են
Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ հետաձգեց Զարուհի Պետրոսյանի գործով դատական նիստը նորից նույն պատճառաբանությամբ՝ Վճռաբեկ դատարանը դեռ չի որոշել նիստերը դռնբաց կլինեն, թե՝ դռնփակ։
Պետրոսյանի իրավահաջորդի փաստաբան Գոռ Մարգարյանը www.hra.am -ին հայտնեց, որ դատական նիստերի ձգձգումն անօրինական է, քանի որ նման բողոքարկում չի նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքով։
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։
Բացի այդ փաստաբան Գոռ Մարգարյանը չի հասկանում, թե ինչպես կարող է Յանիս Սարկիսովի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանը պայման դնել դատարանի առաջ՝ ասելով, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում, որը թող հաշվի առնվի միայն այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը չբավարարի իրենց բողոքը։
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
