Ոստիկանությունը կստուգի

Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում իրականցվող շինարարական գործողությունների վերաբերյալ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հաղորդումն ուղարկվել է Ոստիկանության կենտրոնական բաժին՝ ստուգման նպատակով։

Հունիսի 1-ին «Ժառանգությունը» ստացել է մայիսի 27-ով թվագրված ՀՀ դատախազության գրության պատճենը, որը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գ.Խաչիկյանի անունից հասցեագրված է Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս.Մարտիրոսյանին։

Գրության մեջ մասնավորապես ասված է. «Ուղարկում եմ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ս.Սաֆարյանի հաղորդումը՝ «Ավագշին» կազմակերպության կողմից ապօրինի շինարարություն և ծառահատում կատարելու մասին։ Անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով ստուգել դիմումում արծարծված հանգամանքները»։

Աղբյուրը՝ www.hra.am