ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զարուհի Պետրոսյանի գործով դատը դռնբաց է լինելու
Վերաքննիչ դատարանը չի ընդունել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նիստերը դռնփակ անցկացնելու մասին։ Ինչպես www.hra.am-ին հաղորդեց Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Գոռ Մարգարյանը, Վերաքննիչ դատարանը ետ վերադարձնելով բողոքը՝ հրաժարվել է ընդունել պաշտպանական կողմի միջնորդությունը նիստերը դռնփակ անցկացնելու մասին։ Դատավարությունը հերթական անգամ հետաձգվեց, քանի որ կողմերին տեղյակ չէին պահել Վերաքննիչ դատարանի որոշման մասին։
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել էր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը 12։00-ին։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
