ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը
Նշված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Երևան քաղաքիՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2011թ. հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308 -րդ հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հ. Թամամյանին և նրա նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառել է կալանավորում: Կոմիտասի պողոտայում ապօրինի պահվող հրազենների գործադրմամբ տեղի ունեցած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է և ընթացքի վերաբերյալ հանրությանը կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
