Հրապարակային միջոցառումների իրազեկումների վերաբերյալ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումները

<<Հայոց համազգային շարժում>> կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. մարտի 9-ին և 10-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. մարտի 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառումներ (հանրահավաք) և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթեր անցկացնելու մասին։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի ս/թ. մարտի 11-ի և 12-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառումների (հանրահավաքներ) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ., 02.03.2011թ որոշումներով ընդունվել են ի գիտություն։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է իրազեկումների մեջ նշված մարտի 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել ի գիտություն։ Իսկ քանի որ Ժողովրդական կուսակցության նախօրորք տրված իրազեկման համաձայն ս/թ. մարտի 21-ին անց է կացվելու երթ՝ Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց մինչև Հյուսիսային պողոտայի խաչմերուկ երթուղով (ընդունվել է ի գիտություն 09.03.2011թ.), ՀՀՇ ներկայացուցչի` այդ օրվա միջոցառման իրազեկմանն ի պատասխան առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, իսկ երթը՝ Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածք - Խանջյան փողոց - Վարդանանց փողոց - Սախարովի հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Խանջյան փողոց - Վ. Մամիկոնյանի արձանի հարակից տարածք երթուղով։

Երևանի քաղաքապետարան