ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատը նորից հետաձգվեց
Եթե նախորդ անգամ ամուսնու կողմից ծեծի արդյունքում մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատավարությունը չկայացավ մարտի մեկի պատճառով, այս անգամ էլ դատախազին հարմար չէր օրը, և դատը տեղափոխվեց մարտի 16-ին ժամը 14։00-ին։
Ինչպես hra.am-ին հայտնեց այս գործով Զարուհի Պետրոսյանի քրոջ ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը, այդ մասին մարտի 11-ի դատից երկու օր առաջ տեղեկացվել է բոլոր կողմերին, բայց չեն մանրամասնել, թե ինչու դատախազին հարմար չէր գալ դատի։
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 20 տարեկան հասակում ամուսնու ծեծի հետևանքով 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Նրա ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այսինքն՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, որն անզգուշությամբ մահ է առաջացրել, որը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
