ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մատենադարանի մոտ. Ոստիկանության հաղորդագրություն
Մարտի 1-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
Հանրահավաքը սկսվել է ժամը 17.30-ի սահմաններում:
Մասնակցում էր 9-10.000 մարդ:
Հանրահավաքն ավարտվել է ժամը 19.00-ի սահմաներում, ինչից հետո սկսվել է երթ:
Հանրահավաքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ու հասարակական կարգը պատշաճ կերպով պահպանվել է ոստիկանության կողմից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն
Source Url:
