ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նոր օմբուդսմենի ընտրությունները կանցկացվեն չորեքշաբթի. խորհրդարանի խոսնակ
ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունները տեղի կունենան չորեքշաբթի, երեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ հայտնեց հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
«Խորհրդարանի 48 պատգամավորներ առաջադրել են Կարեն Անդրեասյանի թեկնածությունը։ Վաղը խորհրդարանը կքննարկի Անդրեասյանի թեկնածությունը և կանցկացվեն ընտրությունները»,- ասաց Աբրահամյանը։
Ավելի վաղ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ ՀՀԿ-ն աջակցում է իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությունը հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին։
Նա վստահություն էր հայտնել, որ Անդրեասյանի թեկնածությանը կողմ կլինեն նաև իշխող կոալիցիայի երկու այլ կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները։
Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը փետրվարի սկզբին երկրի Ազգային ժողով էր ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմումը՝ խորհրդարանի կանոնակարգի 97-րդ հոդվածի համապատասխան։ Նա արդեն տվել էր իր համաձայնությունը զբաղեցնելու Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատեց հինգ տարի:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
