ՊՆ. Քունդուզի ահաբեկչությունից հայ խաղաղապահները չեն տուժել

«Այսօր Աֆղանստանի Քունդուզ նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հայ խաղաղապահները չեն տուժել»,- այս մասին Panorama.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը գտնվում է Քունդուզ քաղաքում և գերմանական զորախմբի կազմում ապահովում է Քունդուզի օդանավակայանի անվտանգությունը:

Տեղեկացնենք, որ այսօր Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգի կառավարական շենքերից մեկի մոտ մահապարտ ահաբեկչի գործադրած պայթուցիկ սարքից զոհվել է 30 մարդ, ավելի քան 40-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուր`http://panorama.am