ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավունքի դաշտում `երկրորդ տարին անընդմեջ
Փետրվարի 12-13-ին Երևանում տեղի ունեցած «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղին» մասնակցած առաջատար բուհերից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողական թիմը:
Թիմի կազմում են եղել Սամվել Յուզբաշյանը, Արամ Վարդևանյանը, Ջոն Հայրապետյանը, Հայկ Մալխասյանը և Մարիամ Էվոյանը` մարզիչ Արա Խզմալյանի ղեկավարությամբ:
Դատախաղը դատավարության ձևաչափով ազգային և միջազգային մրցափուլերով անցկացվող առավել տարածված ու հեղինակավոր մրցույթ է, որին ամեն տարի մասնակցում են աշխարհի 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ:
Հաղթող թիմից լավագույն բանախոսներ ճանաչվեցին Ջոն Հայրապետյանը և Սամվել Յուզբաշյանը` համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցափուլերում: Դատախաղին հաղթած թիմը իրավունք է ձեռք բերել մասնակցելու Վաշինգտոնում անցկացվելիք միջազգային մրցույթին:
Աղբյուր`http://panorama.am
