ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համարբերգի հանդիպումները Երևանում շարունակվում են: Այսօր նա հանդիպելու է Փաշինյանի հետ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն այսօր, հունվարի 20-ին, հանդիպելու է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Նկատենք, որ նախօրեին նա հանդիպել է Սասուն Միքայելյանի հետ:
Այսօր նաև նախատեսված է ԵԽ պաշտոնյայի հանդիպումը լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ Համարբերգը Հայաստան է ժամանել հունվարի 18-ին և իր այցելության շրջանակներում արդեն իսկ հանդիպել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկման առանցքային հարցերը եղել են 2008-ի մարտի 1-2-ի դեպքերին հետևած զարգացումները, լրատվամիջոցների գործունեությունը, բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցերը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև այլ հարցեր:
Աղբյուր' www.panorama.am
