ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հերթական իրացման գոտին
Այսօր' հունվարի 13-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց իրականացվեց Երևանի Կոզեռն թաղամասի բնակիչների կողմից: Կոզեռն թաղամասը հայտարարվել է իրացման գոտի, որտեղ պետք է շենքեր կառուցվեն:
Կոզեռնի բնակիչները ստացել են նամակներ, որոնցում նշվում է, թե նրանք իրենց քանդվելիք տների համար ստանալու են փոխհատուցում քառակուսի մետրը 300-350 դոլար չափով: Բնակիչները դա համարում են չափազանց քիչ Կենտրոնի համար, որտեղ քառակուսի մետրը գնահատվում է 1500-2000 դոլար: Բնակիչները պահանջում են կամ բարձրացնել փոխհատուցման գումարի չափը, կամ իրենց բնակարաններ տալ կառուցվելիք շենքերում:
Ի դեպ, այդ տարածքը տրամադրվել է Լոկալ Դեվելոպմենտ ընկերությանը, որն, ըստ Կոզեռնի բնակիչների, պատկանում է Սամվել Մայրապետյանին: Վերջինս Երևանի մի շարք կենտրոնական մասերում այսպես ասած էլիտար շենքեր է կառուցել:
Բնակիչներն ասում են նաև, որ Կոզեռնում իրացման գոտի չեն համարվել մի շարք հայտնի մարդկանց տներ:
Աղբյուր' www.lragir.am
