Հայաստանում հանցավորության մակարդակը հունվար-նոյեմբերին աճել է 8,6%-ով. վիճակագրություն

2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ավելի քան 13,9 հազար հանցագործություն է գրանցվել, ինչը 8,6 տոկոսով ավել է 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այդ մասին ասվում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ, որը հիմնված է Ոստիկանության տվյալների վրա։

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն՝ 2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված հանցագործությունների թվից ավելի քան 5,8 հազարը կազմել են ոչ ծանր հանցագործությունները, ավելի քան 3,2 հազարը՝ միջին ծանրության հանցագործությունները, ծանր՝ ավելի քան 4,5 հազարը, առավել  ծանր՝ 268 հանցագործությունը։

Ըստ ծառայության տվյալների՝ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից գրանցված հանցագործությունների ընդհանուր թվից 57 հանցագործություն կատարվել է զենքի և զինամթերքի կիրառմամբ, ինչը 38 տոկոսով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Աղբյուր' http://.ar.newsarmenia.ru