ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Կռիվը դեռ առջևում է»

Այսօր` ժամը 14-ի, Վարչական դատարանում կլսվի «Մելտեքս» ՍՊԸ «Ա1+»-հեռուստաընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի:
«Ա1+»-ը թվայնացման մրցույթի ավարտից և արդյունքների հրապարակումից հետո ՀՌԱՀ-ից պաhանջել էր տրամադրել «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների կրկնօրինակները: Սակայն հանձնաժողովը հրաժարվել էր տրամադրել դրանք, պատճառաբանելով, թե աշխատում են դրանց վրա և կարող են միայն հունվարի 20-ից հետո տրամադրել:
«Մենք ունենք հստակ փաստեր, որ կան հակասություններ և համընկնումներ երկու առաջարկներում և այդ պատճառով ուզում ենք ստանալ պատճենները, ընդ որում` մեր միջոցների հաշվին կպատճենահանենք առաջարկները, որպեսզի ավելորդ նեղություն ՀՌԱՀ-ին չպատճառենք: Բայց ինչպես երևում է, մեր կռիվը դեռ առջևում է»,- ասաց Ա1+-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
«Ա1+»-ը վարչական դատարանին միջնորդել է պարտավորեցնել ՀՌԱՀ -ին կատարել օրենքով իրեն վերապահված պարտավորությունները, և մրցույթի թափանցիկություն ու հավասար պայմաններ ապահովելու պարտավորության շրջանակում տրամադրել երկու հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների պատճենները:
Աղբյուր՝http://www.a1plus.am
