ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2-3 ամիս կապրեն վարձով

Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը այսօր հանդիպել է Կենտրոնի հրդեհված տների անօթևան մնացած բնակիչների հետ:
«Ա1+»-ի հետ զրույցում բնակիչներից Արթուր Սարգսյանը ասաց, որ Կարեն Կարապետյանը իրենց հետ հանդիպել է առավոտյան, եկել էր առանց շքախմբի, ծանոթացել բնակիչների վիճակին:
«Քաղաքապետը մեզ հետ զրուցեց, խոստացավ հնարավորինս շուտ կարգավորել այս հարցը: Իսկ մինչ այդ որոշվեց, որ առաջիկա 2-3 ամսվա ընթացքում դրսում հայտնված ընտանիքիները կապրեն վարձակալած բնակարաններում, որի ծախսերը կհոգա քաղաքապետարանը»,-ասաց նա:
Քաղաքապետի այցից հետ այրված տների բնակիչների հետ հանդիպել են նաև Կենտրոնի համայնքապետն ու ճարտարապետներ:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 52 և 54 շենքերի և Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող սեփական տներում հրդեհը բռնկել էր նոյեմբերի 25-ին: Այդ օրվանից մինչև հիմա 14 տների անօթևան մնացած բնակիչների մեծ մասը ապրում է դրսում այրված տների հարևանությամբ տեղադրված վրաններում:
Աղբյուր՝http://www.a1plus.am
