ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն», «Դրական մարդկանց հայկական ցանց»,« Հայկական կարմիր խաչի ընկերություն»,« ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում», «Կրթություն հանուն առողջության», «Առողջապահություն տեղեկատվություն վիճակագրություն» ՀԿ-ները «Առաքելություն արևելք» հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ և ՄԱԶԾ գործակալությունների հետ միասին կազմակերպում են «ՁԻԱՀ-ի համաշխարհային օր 2010» քարոզարշավ-միջոցառում ըստ այս տարվա խորագրի' «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ»: 

Այս կապակցությամբ դեկտեմբերի 1-ին տեղի է ունենալու երթ ժամը 16.00-ին, որը սկսվելու է Տերյան փողոցից և ավարտվելու է ժամը 17:30 Հովհաննես Թումանյանի արձանի մերձակայքում:(քարտեզ)

Օրվա կապակցությամբ այլ միջոցառումներ ևս տեղի կունենան'բաց դասեր ՁԻԱՀ-ի մասին, որի ժամանակ հատկապես կարևորվում է երիտասարդների ընդգրկվածությունը այս պայքարում, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 58,1%-ը 25-39 տարիքային խմբում է: Տեղի կունենա նաև համերգ, որը կրելու է «Երիտասարդությունն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագիրը' ''The Beautified Project'' ռոք խմբի և DJ Vakcina-ի մասնակցությամբ: Համերգը կսկսվի ժամը 20:00-ին ''One'' ակումբում: Համերգի ընթացքում կհնչեն կոչեր և կբաժանվեն տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին:

 www.hra.am