ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՄ-ն Հայաստանում 1,1 միլիոն եվրոյի իրավապաշտպան 10 ծրագիր կֆինանսավորի

Եվրամիությունն ու հայկական տասը ոչ կառավարական կազմակերպություններ հինգշաբթի 1 միլիոն 118 հազար եվրոյի դրամաշնորհային համաձայնագրեր ստորագրեցին՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը արարողության ժամանակ տեղեկացրել է, որ նոր ծրագրերը կֆինանսավորվեն «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք» (EIDHR) ծրագրի միջոցով:
«Այս ծրագրի սկիզբը դրվել է 1994 թ.-ին, և դեռ այն ժամանակ մենք սկսեցինք դրամաշնորհներ տրամադրել հայկական հասարակական կազմակերպություններին: ԵՄ-ն կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներին վերաբերող ծրագրերի իրականացումը», - նշել է դեսպանը:
Լյուցենբերգերի խոսքերով՝ EIDHR-ի շրջանակներում Հայաստանում ոչ կառավարական կազմակերպություններին տրամադրված օգնության ամենամյա բյուջեն կազմում է 600 հազար եվրո, սակայն այդ թիվն ավելանում է:
Նա ավելացրեց, որ ստորագրված տասը համաձայնագրերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը ամենալայն իմաստով՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքների, կանանց, էթնիկ փոքրամասնութունների իրավունքների պաշտպանությանը:
Ստորագրված ծրագրերի թվում են ԶԼՄ-ների և Իրավունքի ինստիտուտի հետ՝ «Ձեռնարկատիրությունը՝ որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացման գործիք» (120,6 հազար եվրո), «Բիոէթիկա, իրավական առողջություն» ՀԿ-ի հետ՝ «Անվճար առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում» (110 հազար եվրո), «Ֆեմիդա» ՀԿ-ի հետ՝ «Իրավական համակարգից անկախ դատական իշխանություն» (108,4 հազար եվրո), Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի հետ՝ «Հայաստանյան ընկերությունների կողմից երեխայի աշխատանքի հիմնախնդիրներին անդրադառնալու համար բազմակողմանի երկխոսության խթանում» (150 հազար եվրո), «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ՝ «Ամեն ինձ մեզ համար - մեզ հետ» (115 հազար եվրո) ծրագրերը:
Բացի այդ, «Նորամուծական հետազոտությունների և զարգացման կենտոր» ՀԿ-ի հետ ստորագրվել է «Գենդերահեն ընտանեկան բռնություն» ծրագիրը (120 հազար եվրո), «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի հետ՝ «Շահագործումից ազատ մնալու և աշխատանքային իրավունքների պաշտպանություն» ծրագիրը (130 հազար եվրո), «Երիտասարդների համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի հետ՝ «Արդարադատություն և քրեական արդարադատություն» ծրագիրը (130 հազար եվրո), Լրագրողների «Ասպարեզ» ակումբի հետ՝ «Հաշվետվողականություն և հանրային մասնակցություն FOI-ի իրականացման մեջ» ծրագիրը (113,2 հազար եվրո), ինչպես նաև «Մարդկային զարգացման ստեղծագործական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի հետ՝ «Հայաստանում արհմիությունների ուժեղացման» ծրագիրը (120 հազար եվրո):
EIDHR-ի հիմնական նպատակն է նպաստել ժողովրդավարության և իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի զարգացմանն ու ամրապնդմանը:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
